Արգենտինացի վինգեր Անխել Դի Մարիան «Ռոսարիո Սենթրալի» կազմում հաղթական գոլ է խփել: «Աթլետիկո Լանուսի» դեմ Արգենտինայի Սուպերլիգայի երկրորդ տուրի արտագնա խաղի 74-րդ րոպեին Դի Մարիան 11-մետրանոցից բացել է հաշիվը: Այս գոլը միակն է եղել խաղում:
37-ամյա արգենտինացին իր հարազատ ակումբ վերադարձից հետո երկրորդ խաղն անընդմեջ է գոլ խփել: Արգենտինայի առաջնության առաջին տուրի մրցավեճում ևս 2022թ. աշխարհի չեմպիոնը դարպասի գրավմամբ էր աչքի ընկել 11-մետրանոցից: