Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշիկ Անդրեյանն ավարտել է պայքարը:
60 կգ քաշային կարգում հանդես եկող 20-ամյա Անդրեյանը մեկնարկում` 1/8 եզրափակիչում, իպոնով պարտվել է Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյին: