Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի առաջին մասնակիցը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ոսկե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։
Կիսաեզրափակիչում հայ մարզուհին ընդամենը մեկ րոպեում պայքարից դուրս է թողել մոդլովացի Կրիստինա Չիպեռին։ Մենամարտի առաջին իսկ վարկյաններին Էլիդան նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ երկրորդ նոկդաունից հետո մոլդովացի մարզուհին այլևս ի վիճակի չի եղել շարունակելու պայքարը։
Հայ մարզուհին նոկաուտով հաղթանակ էր տոնել նաև 1/4 եզրափակիչում` առավելության հասնելով Ուկրաինան ներկայացնող Կրիստինա Յուսչուկի նկատմամբ։