Հայաստան-Լատվիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկի սլովակ մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
Հիշեցնենք, որ Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20։00-ին։