Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է Bild-ը:
Շվեյցարացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Կոբելը փոխել է ապագայի վերաբերյալ պատկերացումներն ու դիտարկում է Դորտմունդից հեռանալու տարբերակը:
Դարպասապահը կապի մեջ է «Չելսիի» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկություն նա, ըստ աղբյուրի, չունի: