VBET Ա-Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Գյումրին» 102:100 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:
Այսպիսով՝ գյումրեցիները դիմակայության հաշիվը դարձրեցին 3:1 և նվաճեցին կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում են նաև «Ուրարտուն» և «Էրեբունին», որոնք կիրակի օրը՝ ժամը 19:30-ին, մրցելու են միմյանց դեմ: Այդ խաղում պարզ կդառնա կանոնավոր մրցաշրջանի առաջատարի անունը:
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը կխաղարկվի ԲԿՄԱ - «Արցախ» դիմակայությունում, որտեղ հաշիվը 1:1 է: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճելու այն թիմը, որն իր հաղթանակների թիվը հասցնի 3-ի: