Հայաստանի Մ21 հավաքականն ընկերական խաղում չհաղթեց Կիպրոսի հասակակիցների թիմին` 1-1։
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմից 85-րդ րոպեին հաշիվը բացեց Երվանդ Սուքիասյանը, սակայն մրցակիցը 90+3-ին խփեց պատասխան գոլը։
Հյուրերն ամբողջ երկրորդ խաղակեսում հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։
Կողմերը Երևանում ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն հունիսի 6-ին։ Հանդիպման մեկնարկը` ժամը 19:00-ին։
Ընկերական հանդիպում
Հայաստան Մ21 - Կիպրոս Մ21` 1-1
Երվանդ Սուքիասյան, 85 - Կոնստանտինուս Դելիսելու, 90+3
Հեռացում` Ստելիոս Վրոնտիս, 45+4 (Կիպրոս Մ21)