«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց իր տեղը Բունդեսլիգայում:
Անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ կորզեց 90+5-ին:
Գերմանիայի Բունդեսլիգա, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ, պատասխան խաղ
«Էլֆերսբերգ» - «Հայդենհայմ»` 1-2 (առաջին խաղը` 2-2) (տեսանյութ)
Ռոբին Ֆելհաուեր, 31 - Մատիաս Հոնսեկ, 9, Լեո Շենզա, 90+5
Խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր: