
տուր
01 Հունվար 1970 - 19:51


ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը դժգոհ է մնացել ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի աշխատանքից: Այս մասին հաղորդում է ESPN-ը:
Գերմանացի մասնագետը ցանկացել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆրանսիայի չեմպիոնի կազմ տեղափոխվեն հարձակվող Լուիս Սուարեսը, որը վերջնական արդյունքում հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյում», և «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որի տրանսֆերը Տուխելը մտադիր է եղել վարձակալել:
Լեոնարդոն կողմ չի եղել այդ տեղափոխությունների իրականացմանը: Տուխելը կարծում է, որ բրազիլացի պաշտոնյան բավականաչափ աշխատանք չի տարել թիմի կազմի ուժեղացման համար Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանն ընդառաջ:
ՊՍԺ-ն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 7 տուրից հետո զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում 1-2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
ՊՍԺ-ն կարող է մոտ ապագայում հեռացնել գլխավոր մարզչին