Logo

«Հպարտ եմ «Լիվերպուլում» Վրաստանը ներկայացնելու համար». Մամարդաշվիլի

15:17 / 15.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին ուղերձով դիմել է մերսիսայդյան ակումբի երկրպագուներին և իր հայրենի Վրաստանի բնակիչներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրում այս մարզաշապիկը հագնելիս։ Այս ակումբի խորհրդանիշը մեծ նշանակություն ունի շատ մարդկանց համար։ Ես այստեղ եմ, որպեսզի ամեն ինչ անեմ յուրաքանչյուր մարզման, յուրաքանչյուր խաղի ժամանակ՝ թիմին օգնելու և մեր երկրպագուների վստահությունը շահելու համար։

Կցանկանայի մի քանի խոսք ասել վրացերեն։ Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել բոլոր վրացի երկրպագուներին։ Ես հպարտ եմ ներկայացնել Վրաստանն այս հրաշալի ակումբում և կանեմ ամեն ինչ, որպեսզի դուք ավելի հպարտանաք ինձնով»,- ասել է դարպասապահը:

Գիորգի Մամարդաշվիլին որպես «Լիվերպուլի» խաղացող ներկայացվել է հուլիսի 14-ին: Մերսիսայդյան ակումբը նրա տրանսֆերային իրավունքը գնել էր 2024 թվականին «Վալենսիայից»: Դրանից հետո 24-ամյա դարպասապահն իսպանական ակումբում խաղում էր վարձավճարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ