«Ինտերն» Իտալիայի առաջնությունում 2006/2007 մրցաշրջանից հետո լավագույն արդյունքն է գրանցել: «Ինտերն» ընթացիկ առաջնության 28 տուրից հետո 75 միավոր ունի, 2006/07 մրցաշրջանում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ նույնքան տուրից հետո միլանյան գրանդը վաստակել էր 76 միավոր:
Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ բացի «Ինտերից», որևէ այլ թիմի չի հաջողվել Ա սերիայի 28 տուրում վաստակել 75 կամ ավելի միավոր:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Ա սերիայի առաջատարն է, 18 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին», որը 28-րդ տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:
Հիշեցնենք, որ «Ինտերը» 2006/07 մրցաշրջանում 97 միավորով դարձել էր Իտալիայի չեմպիոն: