Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսահայ լեգենդար նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խոսել է Չեմպիոնների լիգայի ՊՍԺ - «Ինտեր» առաջիկա եզրափակիչի մասին, հաղորդում է Corriere della Sera-ն:
«Սրտիս հանդիպումն է: Ես շատ բան եմ արել այս երկու ակումբների համար, բայց հատկապես կարևոր են Իտալիայում անցկացրած տարիներս: Միլանում են ծնվել իմ երկու երեխաները:
Շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար: Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»,- ասել է Ջորկաեֆը:
Ջորկաեֆը 1995/96 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում նվաճել է Գավաթակիրների գավաթը, 1998 թվականին Միլանի «Ինտերի» հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող:
ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»: