«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Ալեխանդրո Գառնաչոյի տրանսֆերային արժեքը, հաղորդում է Goal.com-ը:
Անգլիական ակումբը մտադիր է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքից ստանալ 70 միլիոն եվրո: «Ման. Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հրաժարվել է Գառնաչոյի ծառայություններից ու այլևս չի ուզում նրան տեսնել թիմում:
Գառնաչոյի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: