Հռոմի «Լացիոն» գնել է պորտուգալացի պաշտպան Նունու Տավարեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Հռոմեական ակումբն ակտիվացրել է 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքն 9 միլիոնով գնելու հատուկ կետը:
2024/25 մրցաշրջանում Տավարեշը «Բյանկոչելեստիի» կազմում հանդես էր գալիս վարձավճարով: