ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ», հաղորդում է DAZN-ը: ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»:
«Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը հեշտ կլինի:
Կարծում եմ՝ մենք կարող ենք անվանումը փոխելու համար հրամանագիր ստորագրել։ Ես կարող եմ դա անել (ժպտում է)»,- ասել է ԱՄՆ նախագահը: