Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում նախախաղային մարզում է անցկացրել «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ:
«Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 1-0 հաշվով հաղթել էր:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: