«Սալերնիտանայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գնահատել է իր նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկիի ելույթները։
«Ռոբերտն ինձ համար վերջին 2-3 տարիների լավագույն հարձակվողն է։ Նա շատ է աշխատում իր վրա ու օգնում թիմին։ Անգամ խաղում երեք գոլ խփելիս նա հաջորդ խաղի մասին է մտածում։ Կարծում եմ՝ անցյալ տարի նա արժանի էր «Ոսկե գնդակին»,- Ռիբերիի խոսքն է հաղորդում Sky Sport Italia-ն։
Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում 28 գոլի հեղինակ էր դարձել, իսկ մրցաշրջանի արդյունքներով՝ 41։