«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը:
«Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է, ոչ թե ավարտը: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ:
Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք այն նպատակին, որին ձգտում ենք, և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը:
Հիշեցնենք, որ «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Անգլիայի Պրեմիեր լիգայում: