Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին Ֆրեզնոյում և հունիսի 8-ին Գլենդելում (Կրեսենտա):
Մեկնարկել է այս խաղերի տոմսերի վաճառքը: Տոմս ձեռք բերելու համար պետք է անցնել այս հղումով:
Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանի թիմը՝ 92-րդ։
Այս խաղերով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի Եվրոբասկետ-2029-ի նախընտրական փուլին, որը կմեկնարկի աշնանը: