Իտալական «Միլանը» բանավոր համաձայնության է եկել անգլիական «Բրայթոնի» հետ ձախ պաշտպան Պերվիս Էստուպինյանին ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ռոսոներին» տրանսֆերի համար կվճարի 17 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն եվրո նախատեսված կլինի որպես հավելավճար:
Պերվիս Էստուպինյանն ու «Միլանը» կկնքեն երկարաժամկետ պայմանագիր: Էկվադորցի ֆուտբոլիստը կփոխարինի Թեո Էռնանդեսին, որը տեղափոխվել է «Ալ Հիլալ»: