Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգան (NFL) ներկայացնող «Լոս Անջելես Չարջերսի» խաղացող Քեմերոն Դիքերը մարզաշապիկներ են փոխանակել։
Դիքերը Լոս Անջելեսում ներկա է եղել ակումբային Մունդիալին պատրաստվող միլանյան գրանդի մարզմանը։
25-ամյա փլեյմեյքերը Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուին նվիրել է «Չարջերսի» անվանական մարզաշապիկ։ Մխիթարյանն էլ «Ինտերի» մարզաշապիկ է փոխանցել Դիքերին։
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
«Ինտերը» մրցաշարի E խմբում կմրցի «Ռիվեր Փլեյթի» (Արգենտինա), «Ուրավայի» (Ճապոնիա) և «Մոնտերեյի» (Մեքսիկա) դեմ։