Մոնտե Կառլոյի «Մասթերսի» եզրափակիչի ուղեգրերը կվիճարկեն Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երրորդ ռակետ) - Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինա (Իսպանիա, 42-րդ ռակետ) և Ալեքս Դե Մինոր (Ավստրալիա, 10-րդ ռակետ) - Լորենցո Մուզետի (Իտալիա, 16-րդ ռակետ) զույգերը։
Ալկարասը քառորդ եզրափակիչում 4-6, 7-5, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել Արթուր Ֆիլսի (Ֆրանսիա, 16-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 2 ժամ 26 րոպե։
Մուզետին 1-6, 6-3, 6-4 հաշվով պայքարից դուրս է թողել մրցաշարի գործող հաղթող Ստեֆանոս Ցիցիպասին (Հունաստան, 8-րդ ռակետ)։
Դե Մինորն ընդամենը 44 րոպեում 6-0, 6-0 հաշվով գերվստահ հաղթանակ է տարել Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա, 18-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինան 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ալեքսեյ Պոպիրինին (Ավստրալիա, 27-րդ ռակետ)։
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։