«Միլանի», «Ֆիորենտինայի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն նշել է, որ չի հարգում Ջենարո Գատուզոյին.
«Անկեղծ կլինեմ. ես չեմ հարգում Գատուզոյին։ Իհարկե, հուսով եմ` նա հաջողության կհասնի հավաքականի հետ»,- Մոնտոլիվոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Մոնտոլիվոն 2017-19թթ. «Միլանում» հանդես է եկել Գատուզոյի գլխավորությամբ։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը զրկվել է «Ռոսոներիի» ավագի թևկապից ու կորցրել տեղը մեկնարկային կազմում։ Հետագայում նա ստիպված է եղել ավարտել կարիերան։
Հունիսի 15-ին Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։