Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին համեմատել է Ֆրանսիայի Լիգա 1-ի մակարդակը մյուս առաջատար լիգաների հետ, հաղորդում է RMC Sport-ը:
«Լա լիգայում գոլ խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում։ Լուիս Էնրիկեն հպարտությամբ ներկայացրել է Լիգա 1-ը և պաշտպանել այն Պրեմիեր լիգայի երկրպագուներից, որոնք այն անվանում էին «ֆերմերների լիգա»։
Ի վերջո, Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում մենք հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլին», «Ասթոն Վիլային» ու «Արսենալին», - ասել է կատարցին:
Հիշեցնենք, որ Էնրիկեն նախկինում Իսպանիայում գլխավորել է Վիգոյի «Սելտան» և կատալոնական «Բարսելոնան», որի հետ թրեբլ է նվաճել: