Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակիչի երկրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» սեփական խաղահրապարակում 123-107 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը` վաստակելով 34 միավոր, 8 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 5 արդյունավետ փոխանցում։
Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակից հետո հավասարեցրել է շարքի հաշիվը` 1-1։
Կողմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Ինդիանայում, մեկնարկը` Երևանի ժամանակով 04:30-ին։
NBA, եզրափակիչ
«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Ինդիանա Փեյսերս»` 123-107 (26-20, 33-21, 34-33, 30-33)