Բրազիլիայի Ա Սերիայի 14-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 1-0 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»։
Տանտերերի միակ ու հաղթական գնդակը 84-րդ րոպեին խփել է Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (79 գոլ) Նեյմարը։
Աստղային ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում նախորդ անգամ աչքի ընկել էր փետրվարի 24-ին։
«Սանթոսը» 14 միավորով 13-րդ տեղ է բարձրացել։ «Ֆլամենգոն» 27 միավոր ունի և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Բրազիլիայի Ա Սերիա, 14-րդ տուր
«Սանթոս» - «Ֆլամենգո»` 1-0
Նեյմար, 84