Logo

«Նյուքասլը» հաղթեց «Չելսիին» և բարձրացավ երրորդ տեղ

17:01 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին կիսապաշտպաններ, իտալացի  Սանդրո Տոնալին և բրազիլացի Բրունո Գիմարայնսը: «Չելսին» 35-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը:

Էդի Հաուի թիմը 66 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Չելսին» 63 միավորով 5-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Նյուքասլ» - «Չելսի»` 2-0 (տեսանյութ)

Սանդրո Տոնալի, 2, Բրունո Գիմարայնս, 90

Հեռացում` Նիկոլաս Ջեքսոն, 35 («Չելսի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ