Լիգա 1, 33-րդ տուր
«Անժե» 0-3 ՊՍԺ
Գոլերը՝ 0-1՝ Մբապե՝ 28՛, 0-2՝ Ռամոս՝ 45+1՛, 0-3՝ Մարկինյոս՝ 77՛
Հեռացում՝ Միչու՝ 90+2՛ (ՊՍԺ)
ՊՍԺ-ն 77 միավորով շարունակում է վստահ գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, «Անժեն» 34 միավորով 14-րդն է։
Հաջորդ տուրում փարիզցիներն ապրիլի 23-ին տանը կմրցեն «Լանսի» հետ, «Անժեն» հաջորդ օրն արտագնա հանդիպում կանցկացնի «Կլերմոնի» դեմ։