«Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Մոհամեդ Կուդուսը կարիերան կշարունակի «Տոտենհեմում», հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
«Վեսթ Հեմը» տրանսֆերի համար ստացել է 55 միլիոն ֆունտ: Գանացին «Տոտենհեմի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր:
24-ամյա ֆուտբոլիստը, որը նախորդ մրցաշրջանի 35 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում, նոր ակումբում կխաղա «20» համարի մարզաշապիկով:
Գանայի ազգային հավաքականում վինգերը մասնակցել է 42 հանդիպման և խփել 12 գոլ: Մոհամեդ Կուդուսի կարիերայի եվրոպական փուլը սկսվել է 2020 թվականին դանիական «Նորշելանից», իսկ նախքան «Վեսթ Հեմ» տեղափոխությունը ֆուտբոլիստը ներկայացնում էր Ամստերդամի «Այաքսը»: