
Հայտնի է դարձել, որ Disney ընկերությունը ձեռք է բերել օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Փիթեր Ջեքսոնի նոր՝ The Beatles խմբի մասին պատմող վավերագրական ֆիլմի իրավունքները: Ընկերությունը պատրաստվում է սկսել ֆիլմի տարածումը այս տարվա սեպտեմբերի 4-ից՝ Միացյալ Նահանգներում և Չինաստանում: Ֆիլմը կոչվում է «The Beatles: Get Back» և ստեղծվել է Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի համատեղ արտադրության շնորհիվ: Ֆիլմի ստեղծագործական թիմը օգտվել է 55 ժամանոց, երբևէ չհրապարակված վիդեո-արխիվից և պատմելու է «Let It Be» երաժշտական ալբոմի ստեղծման և խմբի վերջին համատեղ ելույթի մասին, որը տեղի է ունեցել լոնդոնյան Սևիլ-Ռոու փողոցի վրա գտնվող շենքերից մեկի տանիքին: Ելույթը պլանավորած չէր նախօրոք և տեղի էր ունեցել օրենքի խախտմամբ. 40 րոպեանոց մինի-համերգը ընդհատվեց տեղական ոստիկանության այցի հետ միասին:
Նախագիծը մշակվել և ծավալվել է Փոլ ՄաքՔարթնիի, Ռինգո Սթարի, Ջոն Լենոնի կողմից Յոկո Օնոյի և Ջորջ Հարիսոնի կողմից Օլիվիա Հարիսոնի աջակցությամբ:
Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը
Բիթլերի մասին պատմող ֆիլմում Ջեքսոնը դիմել է նույն համակարգչային ծրագրերին, որոնց շնորհիվ 2018-ին ստեղծել է իր նախորդ՝ «Նրանք չպետք է ծերանան» արխիվների հիման վրա ստեղծված ծավալուն վավերագրական ֆիլմը, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի զինվորների մասին: Այս թրեյլերում կարող եք տեսնել, թե ինչ տեսք է այն ստացել: Ռեժիսորը օգտվել է 100 ժամանոց անձայն արխիվից, որը պահպանվել է Լոնդոնի Կայսրական ռազմական թանգարանում: