
Ֆրանսիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կարիերան, հավանաբար, կշարունակի Ա սերիայում:
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, երկուշաբթի օրը Ռիբերին կմեկնի Սալերնա՝ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու «Սալերնիտանա» ակումբի հետ: Ռոմանոյի փոխանցմամբ՝ ամռանն Ա սերիա վերադարձած ակումբը Ռիբերիին առաջարկել է 1 տարվա պայմանագիր՝ 1.5 մլն եվրո աշխատավարձով, որն էլ ֆուտբոլիստն ընդունել է:
Հիշեցնենք, որ Ռիբերին նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Ֆիորենտինայում»: