Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Հիլալը» Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկով դիմել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիին», հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռիադի ակումբն առաջարկել է 65 միլիոն եվրո՝ 5 միլիոն հավելավճարի հնարավորությամբ: Օսիմհենի հրաժարագինը 75 միլիոն եվրո է:
Օսիմհենը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Գալաթասարայում», խփել 37 գոլ և դարձել Թուրքիայի չեմպիոն:
🚨🇸🇦 EXCL: Al Hilal submit official bid to Napoli for Victor Osimhen as top target.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) June 5, 2025
Proposal worth €65m fixed fee plus €5m add-ons, decision up to Napoli now.
This follows story revealed yesterday on Al Hilal in contact with Osimhen over salary/personal terms. pic.twitter.com/m0brZMVSqt