Անվանի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կհեռանա «Ալ Ահլիից» ու կտեղափոխվի Կատարը ներկայացնող «Ալ Սադ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերը, բայց գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Բրազիլացին մինչև 2026թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ալ Ահլիի» հետ։
33-ամյա ֆուտբոլիստն «Ալ Ահլիին» միացել է 2023թ. հուլիսին, 65 խաղում խփել է 21 գոլ, կատարել 17 ասիստ։ Հարձակվողը Ջիդան ներկայացնող ակումբի կազմում 2025թ. դարձել է Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող։