«Յուվենտուսի» վինգեր Սամուել Մբանգուլան կարիերան կշարունակի «Վերդերում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանական ակումբը համաձայնեցրել է եզրայինի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 10 միլիոն եվրո։ Գործարքում կներառվեն նաև պարգևավճարներ։
21-ամյա ֆուտբոլիստը «Բիանկոներիի» համակարգում է 2020թ. սեպտեմբերից և թուրինյան գրանդի հիմնական թիմում 32 խաղում 4 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
🚨🟢 Samuel Mbangula leaves Juventus to join Werder Bremen on permanent deal worth €10m plus add-ons.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 20, 2025
Agreement in place, as BILD reported today. pic.twitter.com/HkKmoEjesY