Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը նշել է, թե տարիներ առաջ ինչ կարևոր խորհուրդ է ստացել Լոնդոնի «Արսենալի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից, հաղորդում է TNT Sports-ը:
«Մի անգամ ես Վենգերին հարցրի լավ և մեծագույն ֆուտբոլիստների տարբերությունների մասին: Նա ինձ ասաց. «Մեծ ֆուտբոլիստները, անկախ նրանից, թե ինչպես են խաղում, միշտ կենտրոնացած են և սպասում են իրենց պահին»:
Եվ ես դա հաշվի եմ առնում։ Եթե դուք կենտրոնացած մնաք, նույնիսկ եթե վատ խաղաք, կարող եք գոլ խփելու հնարավորություն ունենալ»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահն անցկացրել է 39 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 22 ասիստ: Մրցաշրջանի ավարտին կսպառվի մերսիսայդյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը: