Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի 8-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է երկրի գործող չեմպիոն «Պետրոկուբին»։
Տանտերերից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 14-րդ րոպեին ասիստ է կատարել մավրիտանացի վինգեր Պապա Յադեին։
21-ամյա Սերոբյանը «Շերիֆ» տեղափոխվելուց հետո 5-րդ արդյունավետ փոխանցումն է կատարել։ Նա նաև երկու գոլ է խփել 10 խաղում։
«Շերիֆն» առաջնության ավարտից երկու տուր առաջ 16 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Միլսամին» ունի 19 միավոր։ Կողմերը վերջին` 10-րդ տուրում կմրցեն միմյանց դեմ։ «Պետրոկուբը» 11 միավորով չորրորդն է։
Կարդացեք նաև՝
- Գեորգի Հարությունյանը մասնակցել է առաջատար «Ֆերենցվարոշի» դեմ խաղին
- Բարսեղյանը չորրորդ տարին անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն
- Ադամյանի «Յան Ռեգենսբուրգը» դուրս մնաց Երկրորդ Բունդեսլիգայից
- Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլ խփեց Ռումինիայի Սուպերլիգայում
- Վահան Բիչախչյանը «Լեգիայի» հետ առաջին տիտղոսը նվաճեց
- 36-ամյա Մխիթարյանն ամենաշատ տարածությունն է անցել «Բարսելոնա» - «Ինտեր» խաղում
- Ցուցանիշ, որով Սպերցյանը 21-րդ դարում միակն է ՌՊԼ-ում
Մոլդովայի առաջնություն, չեմպիոնական փլեյ-օֆֆ, 8-րդ տուր
«Շերիֆ» - «Պետրոկուբ»` 3-1
Նանա Բոակյե, 13, Պապա Յադե, 14, Մաքսիմ Պոտիրնիչե, 85 (ինքնագոլ) - Միհայի Լուպան, 24