Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն 99 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում», հաղորդում է Sport 24-ը։
Սերբական ակումբը տրանսֆերի համար նախատեսված գումարն արդեն փոխանցել է «Լոկոմոտիվին»։ Հայ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 700 հազար եվրո աշխատավարձ։
Եթե 26-ամյա ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբի համար բարեհաջող բուժզննում անցնի, կողմերը տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարեն հունիսի վերջին շաբաթվա ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տեղափոխության համար «Լոկոմոտիվին» կվճարի 2 միլիոն եվրո։