Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հաղթել է թիմային հաշվարկում։
Հայաստանի պատանեկան հավաքականը վաստակել է 135 միավոր ու առաջ անցել Վրաստանից (122) և Ադրբեջանից (116)։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Մարատ Աճեմյանը (51 կգ) և Հայկ Մանուկյանը (60 կգ) ոսկե մեդալ են նվաճել, Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65կգ) դարձել են արծաթե, իսկ Արարատ Ավետիսյանը (45 կգ)` բրոնզե մեդալակիր։