Իսպանիայի կառավարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթի ժամանակ խախտվե՞լ է հաշմանդամության մասին օրենքը, հաղորդում է Cope-ը:
Տարբեր աղբյուրներ լուսանկարներ են տարածել՝ ցուցադրելով, որ Եվրոպայի չեմպիոնի 18-ամյակի երեկույթին մասնակցել են գաճաճության հիվանդություն ունեցող մարդիկ: Նշվում է, թե Յամալը նրանց բերել է՝ զվարճանալու համար: Եթե այդ ամենը հաստատվի, դա օրենքի կոպիտ խախտում է:
👀 El Gobierno ha pedido investigar si en el cumpleaños de Lamine Yamal se vulneró la ley de discapacidad
— COPE (@COPE) July 14, 2025
La ADEE anunció medidas legales contra Lamine por contratar a personas con esa discapacidad 👇
Informa @tjcopehttps://t.co/ARpWzglh3e
Ախոնդրոպլազիա և այլ կմախքային դիսպլազիաներ ունեցող մարդկանց ասոցիացիան պատրաստվում է Յամալի դեմ դատական հայց ներկայացնել:
🚨 𝗡𝗘𝗪: Images of the people with dwarfism leaving Lamine Yamal’s birthday party, they were hired for entertainment use for which Lamine Yamal will face legal action from The Association of People with Achondroplasia and other Skeletal Dysplasias. pic.twitter.com/upPceAZL4U
— The Touchline | Football Coverage (@TouchlineX) July 13, 2025
Իսպանացի մոդել Կլաուդիա Կալվոն էլ նշել է, որ իրեն ևս հրավիրել էին Յամալի ծննդյան երեկույթին: Իսպանուհին ուշագրավ տեղեկություններ է հայտնել.
«Ինձ խնդրեցին մասնակցել Լամին Յամալի ծննդյան տարեդարձի երեկույթին։ Նրանք մեզ առաջարկեցին 10.000-20.000 եվրո՝ գնալու համար, բայց չգիտեմ, թե ինչ էին նրանք ակնկալում մեզնից։ Ցանկանում էին արարողությանը տեսնել շիկահեր կանանց՝ կրծքերի շատ հստակ չափսերով։ Մենք արարողությանը գնալիս չէինք կարող վերցնել մեր հեռախոսները»,- ասել է Կալվոն:
🗣️ Claudia Calvo (Spanish model): "I was asked to attend Lamine Yamal's birthday party. They offered us between €10k - €20k to go, but I don't know what they expected from us. They were asking for blonde women with very specific chest dimensions. We couldn't take our phones." pic.twitter.com/Fa2NZN69mh
— The Touchline | Football Coverage (@TouchlineX) July 13, 2025