«Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնին կարող է հրավիրվել Իտալիայի ազգային հավաքական, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Սկուադրա աձուրիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին դուր է եկել 18-ամյա ֆուտբոլիստի խաղն ու պատրաստ է նրան հրավիրել ազգային թիմ։
Իտալիայի հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում սեպտեմբերի 5-ին կմրցի Էստոնիայի դեմ, իսկ սեպտեմբերի 8-ին կհանդիպի Իսրայելի թիմին։
Լեոնին «Պարմա» է տեղափոխվել 2024թ. օտոստոսին, 17 խաղում 1 գոլ է խփել։ Նա Իտալիայի Մ19 հավաքականում մասնակցել է 7 հանդիպման։




