Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարն» ամփոփել է 2023-2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Ռուսական ակումբի երկրպագուները մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբային: Նա ստացել է ձայների 32,83 տոկոսը:
Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 24-ամյա ֆուտբոլիստի օգտին քվերակել են 23,71 տոկոս երկրպագուները:
Երրրոդ տեղում ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն է՝ 17,55 տոկոս:
Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Սպերցյանը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Էդուարդը 29 խաղում խփել է 11 գոլ, կատարել 3 ասիստ և ճանաչվել առաջնության լավագույն կիսապաշտպան։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։