Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իր նախկին թիմի` ՊՍԺ-ի դեմ ներկայացրած դատական հայցը հետ է վերցրել, հաղորդում է L'Équipe-ը:
Ֆրանսիայի հավաքականի ավագը որոշել է կենտրոնանալ կարիերայի վրա: 26-ամյա ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում էր 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար:
Այնուամենայնիվ, մեկ այլ հայց դեռևս դատարանում է. Մբապեն ՊՍԺ-ից պահանջում է 55 միլիոն եվրո աշխատավարձ և բոնուսներ, որոնք մինչև իր հեռանալը չեն վճարվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ԱՄՆ-ում ավարտին մոտեցող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում կմրցեն «Ռեալն» ու ՊՍԺ-ն, ժամը 22:55-ից հանդիպումը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով: