Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում։
26-ամյա ֆուտբոլիստը Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երկրորդ փուլի խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում է։
Թիկնիզյանը եվրագավաթային մրցաշարերից մասնակցել է Եվրոպա լիգային՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում անցկացնելով 5, իսկ «Լոկոմոտիվի» կազմում՝ 3 խաղ:
«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ժամը 19:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։