
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկել է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս կարևոր ստուգատեսին ներկայացել է 5 ծանրորդով (85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան և Սարգիս Մարտիրոսյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթև Հակոբյանին:
Հայ մարզիկներից այսօր մրցահարթակ դուրս եկավ Իզաբելլա Յալյանը: 22-ամյա մարզուհուն պոկում վարժությունում այդպես էլ չկարողացավ գլխավերևում պահել 87 կգ կշռող ծանրաձողը և վարժությունը ավարտեց զրոյական արդյունքով:
Հրում վարժությունում Իզաբելլան ավելի հաջող ելույթ ունեցավ՝ սկզբից բարձրացնելով 101 կգ ձանրաձողը, այնուհետև՝ 106 կգ, իսկ 3-րդ մոտեցմանը Յալյանը չներկայացավ:
Նշենք՝ ապրիլի 6-ին A խմբում պայքարի դուրս կգա Սոնա Պողոսյանը, մեկ օր անց ելույթ կունենա կանանց հավաքականի մեր վերջին պատվիրակ Տաթև Հակոբյանը:
Տղամարդկանց ընտրանուց առաջինը՝ ապրիլի 6-ին, մրցահարթակ դուրս կգա նոր քաշային կարգի անցում կատարած Անդրանիկ Կարապետյանը: Ապրիլի 7-ին B խմբում իր ուժերը կփորձի Կարուշ Ղուկասյանը: Մեկ օր անց մեդալների համար կպայքարեն Օլիմիպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սարգիս Մարտիրոսյանը: Նույն օրը մեր պատվիրակության ելույթները կեզրափակեն Գոռ Մինասյանը ու Ռուբեն Ալեքսանյանը: