UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Դասթին Պորյեն կարիերայի վերջին մենամարտն է անցկացրել:
Ամերիկացին BMF գոտու համար մենամարտել է իր հայրենակից Մաքս Հոլոուեյի դեմ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Հոլոուեյը, որը պաշտպանել է BMF գոտին:
36-ամյա Պորյեի համար սա կարիերայում 10-րդ պարտությունն է: Փորձառու մարտիկը գրանցել է նաև 30 հաղթանակ: