Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մարկինյոսին լավագույնն է համարում իր դիրքում, հաղորդում է Marca-ն:
«Մարկինյոսն այժմ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է: Նա փորձառու ֆուտբոլիստ է, որը Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի ավագն է:
Նա խոսում է իր խաղով: Ես գնահատում նման մարդկանց, որոնք կարիք չունեն բղավելու թիմակիցների վրա»,- ասել է «Միլանի» ու «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը: