Աշխարհի 10-րդ ռակետ Բեն Շելթոնը դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ:
Տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում ամերիկացին աշխարհի 47-րդ ռակետ Լորենցո Սոնյեգոյի դեմ մրցախաղում տպավորիչ կամային հաղթանակ տարավ` 3-6, 6-1, 7-6, 7-5: Շելթոնն իտալացու արգելքը հաղթահարեց 3 ժամ 4 րոպեում: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր:
22-ամյա Շելթոնը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Յանիկ Սիների և բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դիմակայության հաղթողի հետ: Աշխարհի առաջին և 21-րդ ռակետների մրցախաղը այժմ ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ»-ով:
Րոպեներ անց «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում կմեկնարկի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչի Իգա Շվյոնտեկ - Կլարա Թաուսոն մրցախաղը: