Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արտակ Աղաբեկյանը (48 կգ) դուրս եկավ եզրափակիչ:
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 5-4 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ումար Մագոմեդովին: Աղաբեկյանը ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ռավան Հասանզադեի հետ:
Արմեն Պապիկյանը (55 կգ) կիսաեզրափակիչում 4-8 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռուսլան Ալիզադեին և հունիսի 14-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Լաեր Մովսեսյանը (110 կգ) կիսաեզրափակիչում 0-10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդրասուլ Օմարովին և հունիսի 14-ին կպայքարի բրոնզե մեդալի համար: