«Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները վստահ հաղթանակի է հասել Անդրեյ Ռուբլյովի հետ մրցախաղում: Գրանցվել է 6:1, 6:3, 6:4 հաշիվը: Մրցավեճը տևել է ընդամենը 2 ժամ:
Սիների հաջորդ մրցակիցն Ալեքսանդր Բուբլիկն է, որը կարիերայում առաջին անգամ է հասել «Մեծ սաղավարտի» քառորդ եզրափակիչ:
Այդ փուլում է նաև «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տիտղոսներով ռեկորդակիր Նովակ Ջոկովիչը: Սերբը 6:2, 6:3, 6:2 հաշվով գերազանցել է բրիտանացի Քեմերոն Նորիին: Այդ խաղը նույնպես տևել է 2 ժամից մի փոքր ավելի:
Քառորդ եզրափակիչում «Նոլեն» կմրցի աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի հետ, որին հաղթել է 8, պարտվել՝ 5 անգամ: «Ռոլան Գարոսում» նրանք հանդիպել են միայն 2019 թվականի քառորդ եզրափակիչում: Սերբը հաղթել է 3 սեթում: