Ռումինացի մասնագետ Էդվարդ Յորդանեսկուն գլխավորել է Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
46-ամյա մասնագետը փոխարինել է պորտուգալացի Գոնսալու Ֆեյոյին, որի գլխավորությամբ Վարշավայի թիմը 2024/25 մրցաշրջանում Լեհաստանի Էքստրակլասա լիգայում զբաղեցրել էր 5-րդ տեղը և նվաճել երկրի գավաթը:
Յորդանեսկուն նախկինում գլխավորել է Ռումինիայի հավաքականը, «Ստյաուան», «Կլուժը», Սոֆիայի ԲԿՄԱ-ն: